26.07.2012

Օդաչուների պատրաստման ընկերությունը սկսում է XML ուղղին

* Source text URL: http://www.kmworld.com/Articles/News/KM-In-actice/Pilot-training-company-goes-XML-route-76858.aspx



Բրիտանական Սկայբլու Աէրո Սերվիսիզ ընկերությունը, որը վերապատրաստում է օդաչուներին, թարմացրել է իր փաստաթղթային հնարավորությունները: Ընկերությունում գործի է դրվել XMetal-ը` առկա ինֆորմացիայի և այլ նյութերի կառավարման ծրագիր, առաջարկված JustSystems-ի կողմից:
Սկայբլուի գործադիր տնօրեն Էնդի Ֆոանը ասում է, “Մենք գիտեինք, որ փաստաթղթային գործում առաջ գնալու ճանապարհն XML-ն էր, բայց որպես փոքր կազմակերպություն մենք չէինք կարող մեզ թույլ տալ երկարատև ուսուցման, և իհարկե, ոչ էլ իր անխուսափելի ծախսերով երկարաժամկետ կիրառում:”
Կոալա հրատարակչությունը, նույնպես գտնվելով Միացյալ Թագավորությունում, օգնեց Սկայբլուին այդ անցումը կատարելու գործում: Կոալաի կոմերցիոն տնօրեն Գորդոն Դեննիսը ասում է. “Կոալան Սկայբլուին ծանոթացրեց DITA-ի հետ, որը բաց ստանդարտ է` կառուցված XML-ի հիմքով, և որը չի պահանջում XML-ում գիտակ լինելու անհրաժեշտություն”: XMetal-ը ունի DITA-ի լիարժեք հնարավորությունները, իր օգտագործողի ինտուիտիվ ինտերֆեյսով:
Ֆոանը ասում է. “Մենք շատ շուտ կարողացանք հասնել արագության` արդարացնելով DITA-ի և XMetal Author-ի օգտագործման մեր որոշումը: Մեր որոշման մեջ նունպես մեծ դեր խաղաց այն փաստը, որ ավիացիայի և տիեզերագնացության մեջ XMetal-ը ունի հաստատուն օգտվողների բազա, և այն, որ Կոալան շատ փորձված է մեր արդյունաբերության մեջ”:
Սկայբլու Աէրոն օգտագործում է Կոալաի Modulux 2011 ինֆորմացիոն կառավարման համակարգը թեմաների կառավարման, տարբերակների հսկողության և թույլտվությունների կառավարման համար:
Ֆոանը ասում է, “Ավիացիոն արդյունաբերության մեջ փաստաթղթերը անվտանգության համար վճռական դեր են խաղում, այդ պատճառով դրանք պետք է մշտապես 100 տոկոսով ճիշտ լինեն: Մեզ հետաքրքրող խնդրի առանցքային կողմերից մեկը, դա փաստաթղթերի վերահսկելիությունն էր, ինչին և մեզ Modulux-ը հնարավորություն է տալիս:”

ok ok