24.07.2012

STORIES ABOUT THE B5000 AND PEOPLE WHO WERE THERE

* Source text URL: http://ed-thelen.org/comp-hist/B5000-AlgolRWaychoff.html





By Richard Waychoff
APRIL 9, 1979
TC-1
TABLE OF CONTENTS
Click on the page number to go to that page quickly.

I. Ներածություն

1960-ականների սկիզբը մի ժամանակաշրջան էր, երբ Բուրոուզում տեխնոլոգիական մեծ քայլեր էին կատարվում: “Computer” ամսագրի խմբագրին ուղղված Բիլլ Լոներգանի նամակից հետևյալ մեջբերումը ավելի լավ է արտահայտում դրա հետ կապված զգացումները, քան որոնց ես հանդիպել եմ այլ տեղերում: “Համակարգիչների դաշտում դրանք հուզիչ օրեր էին: Կասկածելի է, որ մենք նորից այդպիսի բան կտեսնենք: Հետաքրքիր է, արդյոք այսօր որևէ համակարգչային ընկերության գլխավոր ղեկավարությանը, ներառյալ Բուրոուզինը, հնարավոր կլինի՞ համոզել սկսելու զարգացնել մի համակարգ, որը արմատական այդքան շատ տարբերություններ կունենա ընթացիկ նախագծային և կառուցվածքային փիլիսոփայությունից: Բուրոուզի եռանդի վարձատրությունը եղավ B5000/5500/5700 տեսքով մի համակարգ, որը 10 տարի մնաց արտադրությունում (հավանաբար ամենաերկարը համակարգիչների դաշտի պատմության մեջ) և իր եզակի ճարտարագիտական բազայով Բուրոուզին տվեց իր տեղը արտադրությունում”:

Ես այնտեղ էի այդ “հուզիչ” օրերի ժամանակ: Այս փաստաթուղթը ավելի նշանակալի զարգացումների ետևում ընկած որոշ պատմությունների ներկայացման ջանքեր են:

II. Վիրտուալ Հիշողություն

Վիրտուալ հիշողության իմ սահմանումը` դա կոդերի կամ տվյալների հատվածների շարժումն է դանդաղ հիշողությունից (երկրորդական) դեպի ավելի արագ (գլխավոր) հիշողություն, որպեսզի նրանցում մուտք անելը լինի  շատ արագ: Տեղափոխության հոսքի ուղղորդման գործողությունը պետք է տեղի ունենա առանց ծրագրավորղի կողմից իր ծրագրում որևէ հրահանգ գրելու: Եթե այս սահմանումը ընդունվում է (և ես մտածում եմ, որ այն պետք է), ուրեմն հակառակ ընդհանուր կարծիքի, B5000-ը առաջին վիրտուալ հիշողության մեքենան չէ: Այնուամենայնիվ, վիրտուալ հիշողության և B5000-ի գաղափարները երկուսն էլ տրվել են նույն մարդու կողմից` մոտավորապես նույն ժամանակ, որից հետո այդ երկու հասկացությունները դարձան անբաժան: Այդ մարդը Բոբ Բարթոնն էր: 
1960թ. հունվարին ես աշխատում էի որպես Վաճառքի Տեխնիկական Ներկայացուցիչ Բուրոուզ ընկերության ElectroData Division –ի Dallas District օֆիսում: Ջոն Հալը հանդիսանում էր Dallas Technical –ի պաշտոնական վերահսկիչը: Ֆիլիպս Պետրոլյումը Burroughs 205 –ի օգտագործողն էր, այնուամենայնիվ Օկլահոմա նահանգի  Բարտլեսվիլում գտնվող գլխավոր գրասենյակում նա այն փոխարինեց շատ ավելի հզոր IBM 704-ով: Ֆիլիպսի տարբեր առաջադեմ  մասնաճյուղեր` ցրված ամբողջ Տեխասում և Օկլահոմայում, ունեին  IBM 650 տիպի համակարգիչներ: Ծրագրերը ստեղծվել էին Բարտլեսվիլում, գրվել էին Ֆորտրանի ենթածրագրեր, որոնք կարող էին կոմպիլյացվել IBM 650 Ֆորտրանսիտում և կատարվել առանձին: Ֆիլիպսի շատ ծրագրավորողներ դեռևս իրենց սրտի խորքում համակրանք ունեին  Burroughs 205-ի նկատմամբ:

Այսպիսով, այն ժամանակ, երբ նրանք պետք է գնեին նոր մեքենա, նրանք որոշեցին  գնել Burroughs 205  համակարգիչ` եթե կատարվեն հետևյալ պայմանները.

Ա: Դա պետք է ունենար կոմպիլյատոր, որ կոմպիլյացներ և կատարեր գոյություն ունեցող IBM 650 Ֆորտրանզիտ ծրագրերը առաց որևէ ձևափոխության:
Բ: Կոմպիլյատորը պետք է կոմպիլյացներ ավելի արագ, քան IBM-ի Ֆորտրանզիտը:
Գ: Կոմպիլյատորը և ծրագրային օբյեկտները  բեռնելու ժամանակը պետք է լիներ ավելի արագ, քան IBM-ինը:
Դ: Ծրագրային օբյեկտները պետք է կատարվեին ավելի արագ:
Բոբ Բարթոնը, ով Ավտոմատ Ծրագրավորման բաժնի պետն էր Պասադենա Պլանտում (որը այդ ժամանակ համարվում էր գլխամասային  գրասենյակ), հեռախոսազանգ ստացավ: Բոբը հրաժարվեց` ասելով, որ նա չի կարող մեծ ջանքեր ծախսել 205-ի վրա, քանի որ իր ամբողջ բյուջեն հատկացված է 220 նախագծերին: Այնուամենայնիվ, եթե Ջոն Հեյլը նախագծի իրականացման համար նշանակեր երեք մարդ, նա մեկ օրով կթռչեր Դալլաս, որպեսզի նրանց սովորեցներ, թե ինչպես գրել կոմպիլյատոր: Ջոնը ընտրեց Լլոիդ Թըրներին` որպես նախագծի ղեկավար, և Ջեք Մեյերսին ու ինձ` որպես թիմի մյուս երկու անդամներ:
Երբ լսեցի, որ ինչ-որ մեկը թռչում է Պասադենայից, որպեսզի մեզ ցույց տա, թե ինչպես գրել կոմպիլյատոր, ես դրան վերաբերվեցի շատ թերհավատորեն: Ես տեսել էի Պասադենայից եկած շատ այլ այսպես կոչված փորձագետների և  վերջնականապես հիասթափված էի:

Բոբը ժամանեց ծրագրավորող Թոնի Շումաննի հետ: Նա մեկ օր անցկացրեց մեզ հետ և ապա գնաց Վաշինգտոն C. C.: Թոնին մեկ շաբաթ մնաց Դալլասում և հետո Պասադենա վարադարձի ճանապարհին միացավ Բոբին: Ամբողջ նախագծի ընթացքում նա էր հանդիսանում մեր կապը Պասադենայում: Պասադենա մեր մեկնելուց առաջ նա կատարեց այնպիսի բաներ, ինչպես օրինակ համակարգչի ժամանակի կարգավորումը  և մեր ծրագրերը կապեց  ստեղների սեղմման հետ:
Այն օրը, որը Բոբն անցկացրեց Դալլասում, իմ կյանքի ամենահիանալի օրերից մեկն էր: Ես վստահ կարող եմ ասել, որ երբեք այդքան բան չեմ սովորել ընդամենը ութ ժամվա ընթացքում: Մենք կարճատև դադար տվեցինք առավոտյան սուրճի համար և դուրս եկանք արագ նախաճաշի: Կեսօրին մենք ընդմիջում չարեցինք: Հաջորդ օրը ավելի լարված էր: Ինքնաթիռին հասցնելու համար ես Բոբին տարա օդանավակայան: Օդանավակայանի ողջ ճանապարհին նա խոսում էր` դեռ շարունակելով ինձ տեղեկություններ տալ, և դրանք բարձրաձայն բղավելով բարձրացավ աստիճաններով և անհետացավ ինքնաթիոում: Նա ասաց, որ IBM-ը Ֆորտրանզիտի վրա ծախսել է 25 մարդ/տարում, բայց մենք երեքս կարող ենք այդ աշխատանքը կատարել վեց ամսում: 
Նախագծի վաղ շրջանը Ջեք Մեյերսն ու ես սկսեցինք` ունենալով ուժեղ վիճաբանություններ: Մեզանից ոչ մեկը մյուսի նկատմամբ բավականին հարգանք չուներ: Նա փոխեց Բուրոուզը ավելի հարմարավետ միջավայրով և ինձանից ու Լլոիդից պահանջվեց առանց իրեն ինն ամսում վերջացնել կոմպիլիատորը: Մեր բոլոր նպատակները նախատեսվածից շատ ավելի լավ իրականացան:
Բոբը մեզ վստահեցնում էր, որ համատեղելիության նպատակը պրոբլեմ չի հանդիսանում: Կոմպիլյացիայի արագությունը ավելացնելու նպատակին կարող էինք հասնել այն դարձնելով միանցումային կոմպիլյատոր: Այդ օրերին մարդկանց մեծ մասը հավատացած էին, որ միանցումային կոմպիլյատորները անհնար են: Բեռնման արագության ապահովումը թվում էր իրագործելի, բայց թե դա ինչպես պետք է անեինք, Բոբը մեզ առաջարկելու շատ բաներ չուներ,:
Թվում էր, թե օբյեկտային ծրագրերի IBM 650-ից ավելի արագ կատարման միտքը Բոբին իսկակպես վախեցնում էր: Երկու համակարգերն էլ ունեին սկավառակային հիշողություն: 650-ի սկավառակը պտտվում էր 12500 պտ/րոպե արագությամբ, իսկ 205-ինը` 3570 պտ/րոպե արագությամբ: Սակայն 205-ի սկավառակն ավելի կատարյալ  էր: Դա բաժանված էր երկու սեկտորների` պահոցների: Գլխավոր պահոցում գրանցումը 80 բառ էր` հիշողության հետ կապի  0.85 միլիվայրկյան միջին տևողությամբ: Երկրորդական պահոցում գրանցումը 4000 բառ էր, հիշողության հետ կապի  8.5 միլիվայրկյան միջին տևողությամբ: Արագ հիշողությունը իրականացվեց կարդացող գլխիկը դնելով գրանցող գլխիկի սկավառակից տրամագծի մեկ տասներորդ մասի հեռավորությամբ: Այսպիսով, գրանցումը հասանելի էր լինում մեկ տասներորդ նիշով ուշ:
650-ի ամբողջ հիշողությանը դիմելու միջին արագությունը 2.5 միլիվայրկյան էր: Բոբը ասում էր, որ նրան թվում է, որ օբյեկտի արագության նպատակին հասնելու մեր միակ հնարավորությունը “ավտոմատ բլոկների` տիրույթների ալգորիթմ” ստեղծելն է: Միայն մի քանի տարի անց ես առաջին անգամ լսեցի “վիրտուալ հիշողության” տերմինի մասին: Ավտոմատ բլոկների ալգորիթմ ասելով նա նկատի ուներ երկրորդական հիշողությունից ծրագրի կոդերի հատվածների տեղափոխումը դեպի առաջնային հիշողության տիրույթ և դրա այնտեղ կատարումը: Քանի որ հիմնական նպատակը գոյություն ունեցող ծրագրերի առանց փոփոխությունների կոմպիլյացումն էր, ես պետք է դա անեի առանց ծրագրավորողի կողմից ավելացված ծրագրերին ուղղորդող հրահանգների:
Բոբը ասում էր, որ Պասադենայում շատերը (ընդգրկելով Ջոել Էրդվինին) անհաջող փորձեր են կատարել իրագործելու ավտոմատ բլոկներ, բայց դա ինձ ետ չի պահի փորձելուց: Ես կլինեմ առաջին մարդը, ով դա կփորձի բարձր մակարդակի լեզվով: Նախագծի հաջողությունը թվում էր կախված այդ ալգորիթմից:
Մյուս երկու ամիսների ընթացքում ես հայտնաբերեցի այդ ալգորիթմը: Հաջորդ անգամ ես Բոբին տեսա Պասադենա Պլանտում 1960 թվականի ապրիլին: Նա իր աշխատասեղանը մաքրելու գործի մեջ էր: Նա թողնում էր Բուրոուզը որպես ծառայող` նույն աշխատավարձով դառնալով նրա կոնսուլտանտը, բայց Բուրոուզի գործերի վրա նա կարող էր ծախսեր միայն իր ժամանակի կեսը: Ես նկարագրեցի ալգորիթմը, որը մեծապես ոգևորեց նրան: Անկեղծորեն ասած, ես չէի ընկալել այդ ձեռք բերման կարևորությունը:
Մինչ այդ Բոբը իր մտքում շատ լավ գաղափար էր համարել B5000-ի գաղափարը և դա նկարագրել էր Բիլլ Լոնգերանի Արտադրական պլանավորողներին: Նա կատարյալ իշխանություն ուներ ինչպես նախագծի, այնպես էլ մարդկանց խմբի վրա: Երկրորդական հիշողությունը կամ B5000-ը մեկ կամ երկու 32K սկավառակներ էր և նրանք պարտադիր չէին: Վիրտուալ հիշողությունը պետք է լիներ հասանելի և կամավոր ընտրովի , բայց դա չէր հանդիսանում B5000-ի  հիմնական մասը:
Մինչև ես ալգորիթմը նկարագրեցի Բոբին, դարձավ երեկոյան մոտավորապես 5:30-ից  6:00-ը: Արևը երկնքում ցած էր իջել և նրա ճառագայթները թափանցել էին Բոբի գրասենյակ: Ձեռնարկությունը համարյա դատարկ էր: Բոբն ասաց. “Արի ինձ հետ”: Մենք մտանք ուղիղ Բիլլի գրասենյակ, չնայած նա ինչ որ մեկի հետ էր: Բոբը բռունցքը իր ափին խփելով ասաց. “Բիլլ, B5000-ի առաջին սկավառակը չի կարող լինել ընտրովի, ոչ պարտադիր: Դա պարզապես պետք է լինի այնտեղ:” Այս բառային հարձակումից ցնցված,  Բիլլն  ասաց “Օքեյ”: Դա այն ամենն էր, ինչ տեղի ունեցավ: Ոչ մի վիճաբանություն և ոչ մի հարց: Պարզապես արագ “Օքեյ” : Այդ րոպեից սկսած, վիրտուալ հիշողությունը B5000-ի անբաժան մասն էր կազմում:
Այսպիսով, չնայած ես վիրտուալ հիշողության իրագործող առաջին մարդն էի, բայց այդ միտքը եկել էր Բոբ Բարթոնից և Բոբն էր, որ այն տարածեց B5000-ի վրա:
Հավելված Ա-ն պարունակում է Բիլլի կողմից ուղղված նամակը “Computer” ամսագրի խմբագրին` ստեկային հիշողություն կցման և B5000-ի վերաբերյալ: Ես գործնականորեն համաձայն եմ նրա բոլոր ասածների հետ: “Այնուամենայնիվ, վիրտուալ հիշողության թեմայով նա Փոլ Քինգի դերակատարմանը տալիս է շատ ավելի տեղ, քան նա արժանի է: Նա հատկապես հիշում է 1960 թվականի մայիսին ԿՀԼԱ-ում (Կալիֆորնիայի Համալսարան, ԼԱ) Փոլի հետ իրենց  ոգևորված հանդիպումը: Նա ասում է, որ Փոլի հետ հանդիպումից հետո շատ կարճ ժամանակ անց վիրտուալ հիշողությունը որոշվեց B5000-ի համար: Ես սիրով կարող եմ հավատալ, որ մայիսի հանդիպման ժամանակ Փոլը սկսել է հատատել այդ հասկացությունը, բայց ես գիտեմ, որ վիրտուալ հիշողությունը 1960 թվականի այդ ուշ ապրիլյան կեսօրին արդեն հստակորեն Բոբի մտքում էր: Ճշգրիտ օրը կարելի է որոշել` իմանալով, թե որ օրն է Բոբը հեռացել Բուրոուզից:


III. 1960 թվականի ամառը (Դոն Կնուտի հետ անցկացրած ժամանակը)

205 Fortran նախագիծը սկսվեց 1960 թվականի հունվարի վերջին և ավարտվեց նույն թվականի հոկտեմբերի սկզբին: Դա ցանկացած ստանդարտների հետ համեմատած բավականին արագ է: Սակայն նույն ժամանակ տեղի էր ունենում մի այլ նշանակալի գործունեություն:
Մենք առաջին երկու ամիսները անցկացրեցինք կոմպիլիատորը նախագծելով: Հետո մի ամիս գրենցինք ծրագիրը: Հենց որ վերջացրինք ծրագիրը, նամակ ուղարկեցինք Թոնի Շումաննին, որպեսզի Պասադենայում դա պերֆորացիա /անցքեր / անել տա: Ապրիլին մենք պատրաստ էինք Պասադենա թռչելու և ծրագիրը սրբագրելու: (Սա իսկական ինտերակտիվ ծրագրավորում չէր:) Դա համարվեց Ջեք Մերերսի առաջին ճանապարհորդությունը, սակայն ես մտածում եմ, որ դա նրա երկրորդ ճանապարհորդությունն էր: Պասադենայում ես ու Լլոյդ Թրները անցկացրեցինք չորս ու կես ամիս` ապրիլից մինչև հոկտեմբեր:
Հունիսին մեզ ծանոթացրին իր անունը փոքրատառերով ստորագրող քոլեջի այս բարձրահասակ տղային: Նրա անունը Դոն Կնուտ էր: Նա պայմանագիր ուներ Բրեդ ՄակԿենզիի հետ 205 Algol 58 կոմպիլիատորը գրելու համար, որը պետք է լիներ 220 Algol 58 կոմպիլիատորի` որը գրում էին Ջեք Մերներն ու Ջոել Էրդվինը,   ենթամասը:
Դոնը պնդում էր, որ իր երեք ու կես ամսվա ամառային արձակուրդների ընթացքում ինքը կարող է մենակ գրել կոմպիլիատոր և լեզվի ձեռնարկ: Նա ասում էր, որ ինքն այդ կանի 5000 դոլարի դիմաց: Մեր Fortran-ի կոմպիլիատորին հարկավոր էր քարտ կարդացող սարք, քարտ դաջիչ` պերֆորատոր, գծային տպիչ  և ավտոմատ լողացող կետ: Դոնը ասում էր, որ նա կարիք չունի քարտ-կարդացող և քարտ-դակիչ սարքերի, բայց իրեն պետք են մագնիսական և թղթե ժապավեններ: Ես հարցրեցի Ջերարդ Գույոդին, թե ինչպես Բրեդին կարող էին խաբել և համոզել, որպեսզի նա $5000 վճարի քոլեջի այդ տղային, որ նա ինչ-որ բան գրի,  որը պետք է որ անպետքություն լինի, եթե նա նրա վրա ծախսելու է ընդամենը երեք ու կես ամիս: Ջերարդը ինձ պատասխանեց շշուկով: Նա ասաց “Մենք մտածում ենք, նա դա արդեն գրել է: Նա հավանաբար դա արել է Քեյս Ինստիտուտի համակարգչային կենտրոնում իր աշխատելու ազատ ժամանակ”: Ես դեռ լիովին բավարարված չէի այդ պատասխանով, որովհետև ինքս  քոլեջի շրջանավարտ էի, ում առաջին աշխատավարձը ամսեկան $325 էր կազմել, և ես նոր էի փոխել աշխատանքս ու վաստակում էի ամսեկան $525: Բացի այդ, կոմպիլիատոր գրելու համար մարդկային էակներից պահանջվում էր 25 մարդ/տարի, այլ ոչ թե երեք ու կես ամիս: Ես մտածեցի, որ Բրեդը իր խելքը թռցրել է:
Պասադենա Պլանտում կար միայն մեկ հատ 205: Դա առաջին հերթին օգտագործվում էր աշխատավարձի ցուցակները հաշվելու համար: Ես և Լլոիդը մեքենայի վրա աշխատելու առաջնահերթություն ստացանք, քանի որ իրական փողերը պետք է տրվեր Բուրոուզին, հենց որ մենք հաջողությամբ ավարտեինք կոմպիլիատորը: Աշխատավարձի ցուցակն իր կարևորությամբ երկրորդն էր և Դոնը երրորդն էր: Աշխատավարձի ցուցակի ծրագիրը սովորաբար աշխատացնում էին չորեքշաբթի օրերին, երեկոյան ժամը 8-ին, բայց եթե մենք այդ պահին մեքենայի կարիքն ունենայինք, մենք բառացիորեն կարող էինք հեռացնել աշխատավարձի ցուցակի ծրագիրը: Որոշ առիթներով մենք մի քանի անգամ ուշացրել էինք ցուցակը մինչև հինգշաբթի առավոտվան 1:00 կամ 2:00-ը: Մի քանի շաբաթ անց աշխատավարձի ցուցակները ուշացնելու պատճառով նրանք գանգատվեցին և ստացան նախապատվություն, իսկ մենք դարձանք երկրորդը: Դա ինձ մեծ թեթևացում բերեց, քանի որ ինչ գտնվում էինք Պասադենայում, մենք աշխատում էինք ամենաքիչը շաբաթական 100 ժամ, միայն չորեքշաբթի երեկոներն էին մեզ տալիս հանգստանալու որոշ ժամանակ: Տարբեր առիթներով չորեքշաբթի կեսգիշերին մենք գնում էինք աշխատանքի և հենց տեսնում էինք, որ աշխատավարձի ցուցակի կեսը կատարված է, իսկ օպերատորներն էլ դրսում գարեջուր են խմում, ես ու  Լլոիդը դադարեցնում էինք  աշխատավարձի ցուցակների ծրագիրը` մեր գործերն անելու համար: Իսկ դա ամբողջովին ապահով համակարգ չէր:
Թվում էր Դոնը միշտ այնտեղ է` համբերությամբ սպասելով իր հերթին: Նա գիտեր, թե մենք երբ ենք դուրս գնում ճաշի և երբ ենք քնում: Մեր կոմպիլիատորները երկուսն էլ ծակված  էին և քարտերը նույն չափի էին: Մենք մերը գրել էինք STAR 0-ով` միակ ասեմբլերը, որ կաշխատեր Burroughs 205-ի վրա: Դա Դիք Բերմանի առաջին ծրագրային նախագիծն էր: Մեր կոմպիլիատորից պահանջվեց մեկ ժամ 45 րոպե ծրագիրը ասեմբլերացնելու համար: Դոնը այդ  նախագծի առաջին շաբաթն անցկացրեց իր սեփական ասեմբլերը գրելով: Նա կարողացավ հավաքել և ասեմբլերել իր կոմպիլիատորը 45 րոպեում: Մենք նախանձից կանաչել էինք: Ես վստահ եմ, որ Դոնն օգտագործել էր իմ և Լլոիդի համակարգչի վրա ծախսած ժամանակի միայն կեսը:
Թվում էր, որ ամառվա անցնելուն զուգընթաց Դոնը կորցնում է այն բացարձակ վստահությունը, որն ուներ ամառվա սկզբին: Երևում էր նրա լարվածությունը: Հետո ինչ-որ բան պատահեց, որն համարյա ոչնչացրեց նրան: Չնայած նրա կոմպիլիատորը պետք է բաշխվեր թղթե ժապավենի վրա, բայց նա ամբողջ ամառ աշխատել էր քարտերի հետ: Վերջապես եկավ ժամանակը, երբ նա պետք է աշխատեցներ կոմպիլյատորը: Սակայն այն չէր կարգավորվում. Ես մտածում էի, որ Դոնը սրտի կաթված կստանա: Դա մի անդիմադրելի համառ ուժի (Դոնի ինտելեկտի), անշարժ օբյեկտի (թղթե ժապավենի, կոճի չափսի) պայքարի դասական օրինակ էր: Որքան որ ես հիշում եմ, խնդիրը լուծեց Բրեդը` թույլ տալով նրան օգտագործել ժապավենի երկու կոճեր:
Վերջապես եկավ ամառվա վերջին օրը: Դոնը արդեն ուներ իր կոմպիլյատորը, բայց ոչ ձեռնարկը: Մենք բոլորս արդեն ֆիզիկապես և մտավոր սպառված էինք: Ուշ երեկո էր, երբ ես տեսա Դոնին Բեթի Փոթերի գրամեքենայի առաջ նստելիս, որպեսզի սկսի իր ձեռնակը: Ես սկսել էի համակրել և հարգել Դոնին, և իսկապես ցավում էի նրա համար, որովհետև նա դեռ պետք է հաղթահարեր այս վերջին արգելքը:  Այդ պատճառով ես նստեցի նրա կողքին և սկսեցի սրբագրել գրամեքենայից դուրս եկող էջերը: Թվում էր, որ նա մտածում և տպում է այն արագությամբ, որով որ ես կարողանում եմ կարդալ: Մինչև առավոտ ձեռնարկը պատրաստ էր: Տարիներ անց, երբ  Դոնի առաջին գիրքը լույս տեսավ, նա ինձ հարցրեց, թե ես կսրբագրե՞մ արդյոք այն, եթե  նա ինձ մեկ դոլլար վճարի իմ գտած յուրաքանչյուր սխալի դիմաց` ներառյալ տպագրական սխալները: Այն ժամանակ ես այդ առաջարկությունն ընդունեցի որպես անձնական մեծ կոմպլիմենտ, սակայն այժմ մտածում եմ, որ նա հավանաբար այդ առաջարկը կատարել է բոլորին:
Բնականաբար համեմատություններ կատարվեցին երկու կոմպիլյատորների միջև: Դոնի Algol-ը կոմպիլյացնում էր րոպեում 45 քարտ, մեր Fortran-ը` 40: (IBM Fortransit-ը, որին մենք պետք է հաղթեինք, կատարում էր 10 քարտ մեկ րոպեում:) Fortran-ի օբյեկտային կոդը ինչ-որ տեղ աշխատում էր ավելի արագ, քան Algol-ինը: Դոնի կոմպիլյատորում կային որոշ վրիպումներ, որոնք նա շտկեց Ծննդյան տոների արձակուրդին: Ես կարծում եմ, որ մեր կոմպիլյատորում ամենաուշագրավ բանն այն էր, որ իր թողարկման ժամանակ նա ուներ միայն մեկ վրիպում: Ես Սի.Էֆ.Բրաուն ընկերությունում որոշ ժամանակ ծախսեցի, նրանց ցույց տալով, թե ինչպես օգտագործել այն, և նրանք երբեք էլ ոչ մի վրիպում չգտան: Լլոիդը որոշ ժամանակ ծախսեց Տեխասում մարդկանց ցույց տալով, թե ինչպես պետք է օգտագործել այդ: Հնարավոր է նա գտած լինի որոշ սխալներ, բայց ես միայն մեկի մասին իմացա: Դա իմ կոդի մեջ էր և ես թռչեցի Տեխաս այն ուղղելու համար: Ճշտող փոքր ծրագիրը օգտագործում էր հիշողության ամենավերջին մատչելի բառը: Մեքենան ուներ 4080 հիշողության բառեր, և մենք օգտագործում էինք նրանցից յուրաքանչյուրը: Ես երբեք չեմ կարող ասել, թե որ կոմպիլիատորն էր ավելի լավը, բայց Դոնի կոմպիլիատորը հաստատ վատը չէր: Կարող է պատահել, որ նա ամառվա սկբում այդ բոլորն արդեն ամբողջովին իր մտքում ուներ, բայց ես վստահ եմ, որ երբ նա եկավ այնտեղ, դա դեռ գրված չէր:  Վերջին հաշվով դա էական չէ:
Դոնը վերադարձավ Քեյս ինստիտուտ իր վերջին տարին սովորելու համար: Ավարտական արարողության ժամանակ դիպլոմները հանձնում էին այբբենական կարգով: Բայց նրանք անցան Դոնին, երբ որ հասան կ տառին: (Միգուցե այն պատճառով, որ փոքրատառ կ-ն գալիս է դ-ից հետո): Բոլորին դիպլոմներ հանձնելուց հետո նրանք Դոնին խնդրեցին մոտենալ ամբիոնին: Նրանք հայտարարեցին, որ Քեյս ինստիտուտի պատմության մեջ առաջին անգամ իրենք ուսանողին, որը պաշտպանում է բակալավրի աստիճան, շնորհում են մագիստրոսի աստիճան: Վերջին երկու տարիների ընթացքում Դոնը  պարզապես հաճախել էր շրջանավարտների մակարդակի մաթեմատիկայի կուրսեր, և իրենց դասարանում նա միշտ եղել էր ամենալավ աշակերտը: Քալ Տեքից նա իր դոկտորական աստիճանը ստացավ զարմանալի կարճ ժամանակահատվածում, որի ընթացքում նա շաբաթական մինչև 40 ժամ աշխատում էր Բուրոուզում (խախտելով Քալ Տեքի պայմանագիրը, որը սահմանափակում էր դոկտորական թեկնածուի աշխատելու թույլատրելի շաբաթական ժամաքանակը): Ակնհայտորեն նրա համար դա այնքան հեշտ էր, որ նա հազիվ թե զգում էր, որ  սովորում է քոլեջում: Նա միշտ հանգիստ վիճակում էր և երբեք ինչ որ բանի համար չէր շտապում:
1961 թվականին Լոս Անջելեսում տեղի ունեցավ Ազգային ՀՄԱ-ի (Հաշվողական Մեքենաների Ասոցիացիա) ժողովը: Համաժողովի գլխավոր վարողը Թոմ Վաթսոնն էր` IBM-ի կառավարման նախագահը: Վաթսոնից հետո երկրորդ կամ երրորդ խոսնակը Բոբ Բարթոնն էր: Մոտավորապես 1200 ունկնդիրների մեջ էինք նաև ես, Լլոիդն ու Դոնը: Իր սովարական հմայիչ ձայնով Բարթոնը ասաց “Դուք` մարդիկ, եկել եք այստեղ  ծրագրավորել սովորելու համար, բայց ես եկել եմ այստեղ ասելու, որ ձեզ գործից ազատելու եմ`  կապված գերազանց լեզուների ներդրմամբ և ավելի լավ կոմպիլիատորի ներկայացմամբ: Միայն երեք մարդ կա այս սենյակում, ովքեր իսկապես գիտեն, թե ինչպես գրել կոմպիլիատոր և ես կցանկանայի, որ նրանք հիմա ոտքի կանգնեին: Նրանք են Դոն Կնուտը, Լլոիդ Թրները և Ռիչարդ Վեյչհոֆը”:
Այսպիսով, ուսուցիչ, ահա թե մենք ինչպես անցկացրինք 1960 թվականի մեր ամառը:

ok ok